Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Բուրկինա Ֆասոն՝ դրախտ

Բուրկինա Ֆասոն՝ դրախտ
07.07.2012 | 12:33

2011-ին աշխարհում գործազրկության ծավալները ուսումնասիրած ամերիկյան Gallup ընկերությունը իր տվյալները հավաքել է տղամարդկանց և կանանց համար առանձին, քանի որ սեռի և զբաղվածության կապը վճռորոշ է աշխարհի երկրների մեկ քառորդում: Օրինակ` Սաուդյան Արաբիայում կանանց գործազրկությունը 23 տոկոսով բարձր է, Իռլանդիայում տղամարդկանց համար 15 տոկոսով բարդ է աշխատանք գտնելը: Ֆրանսիայում գործազուրկ է տղամարդկանց 30 տոկոսը, Իտալիայում` 44, Իռլանդիայում` 29, ԱՄՆ-ում` 39, Ռուսաստանում` 19: Գործազրկության ամենացածր մակարդակը Սինգապուրում է` կանանց 12 և տղամարդկանց 16 տոկոս, ամենաբարձրը` Բուրկինա Ֆասոյում` կանանց 95 տոկոս և տղամարդկանց 85 տոկոս: Հայաստանում գործազուրկ է կանանց 73, տղամարդկանց 62 տոկոսը:

Դիտվել է՝ 1462

Մեկնաբանություններ